Կոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասին Տարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյան Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորին Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումը Ընդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղում Վահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Ահա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ Պողոսյան Ատամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել «Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ Իրավունք 

Մե՛ծ ապրեք ու ապրեցրեք մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը․ Արամ Ա Վեհափառ

Հասարակություն

Արամ Ա Վեհափառ Հայրապետը իր հայրական օրհնությունն է տվել Ամերիկայի Արևմտյան թեմի ծխական մարմիններին․

«Ազգային առաջնորդարանին կազմակերպութեամբ, Շաբաթ, 25 Հոկտեմբեր 2025-ին, տեղի ունեցաւ Ամերիկայի Արեւմտեան հայոց թեմի բոլոր եկեղեցիներու հոգեւոր հովիւներու եւ հոգաբարձուներու, ինչպէս նաեւ ծխային յարակից մարմիններու հաւաք-ճաշկերոյթը Էնսինոյի մէջ:
 
Հաւաքին իր սիրտի խօսքը արտասանեց Արեւմտեան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեղամ Արք. Խաչերեան։ Ան ըսաւ. «Այս սրահին մէջ, մեր հոգեւոր հօր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառին շուրջ հաւաքուած ենք որպէս արեւմտեան թեմի մեծ ընտանիք: Նորին Սրբութեան հովուապետական այցելութեան ամենամտերմիկ ու հարազատագոյն առիթն է այս հաւաքը։ Հայրապետը եկած է ըլլալու մեր թեմի զաւակներուն հետ, լսելու անոնց մտահոգութիւնները եւ խօսելու մեր ծառայութիւնը առաւել ծաւալելու կարելիութեանց մասին: Հետեւաբար, այսօր իւրաքանչիւրիս համար պատմական առիթ է: Թոյլ տուէք ձեր անունով, սիրելի՛ զաւակներ մեր թեմին, Վեհափառ Հայրապետին մեր սրտագին ու ջերմ բարեմաղթութիւնները փոխանցեմ՝ խնդրելով ամենակալ Աստուծմէ երկար, առողջ ու արդիւնաւէտ ծառայական տարիներ Նորին Սրբութեան»:
 
Յիշեալ հանդիպման ընթացքին ներկաներուն հրամցուեցաւ հայ դասական եւ ազգային երգերէն քաղուած կտորներ: Հաւաքի հանդիսավարութիւնը ստանձնած էր Արժանապատիւ Տ. Վիգէն Աւ. Քհնյ. Վասիլեան: Ան իր ողջոյնի խօսքին մէջ ըսաւ. «Այսօր այս սիրալիր երդիքին ներքեւ հաւաքուած ենք որպէս արեւմտեան Տիրախնամ թեմի համեստ եւ խոնարհ ծառաները։ Այստեղ են մեր թեմի օրէնսդիր մարմինի անդամները՝ ազգային երեսփոխանները, եկեղեցին պայծառ պահող հոգաբարձական կազմերը, ժրաջան տիկնանց միութեան անդամները, կիրակնօրեայ վարժարաններու անխոնջ նուիրեալները եւ ալախօսիկ դպրաց դասի նուիրեալ ծառայողները: Ի մի խօսք՝ արեւմտեան թեմը հաւաքուած է սրահին մէջ: Կը հաւատամ, որ բոլորիս համար այս պահը ցնծութեան պահ է, երբ բոլորուած ենք մեր հոգեւոր պետին շուրջ՝ անոր խօսքերը լսելու եւ հայրապետական օրհնութիւնը ստանալու: Եթէ արագ ակնարկ մը նետենք Նորին Սրբութեան ծառայական կեանքի էջերուն վրայ, անտարակոյս պիտի տեսնենք, որ Վեհափառը մե՛ծ ապրած է եւ հրաւիրած է իր շրջապատը մե՛ծ ապրելու եւ ապրեցնելու՝ մեր եկեղեցին, ազգն ու Հայրենիքը»:
Վեհափառ Հայրապետը ծխային պատասխանատուներուն, հոգեւոր թէ՛ ազգային, իր պատգամը ուղղելով՝ ըսաւ.
 
«Եկեղեցին իր եկեղեցաբանական հասկացողութեամբ ծուխն է, ինչպէս Աւետարանը կ’ըսէ՝ ուր որ մի քանի հոգիներ հաւաքուած են Քրիստոսի անունով, հո՛ն է Քրիստոս, հո՛ն է եկեղեցին՝ Քրիստոսի խորհրդական մարմինը: Հետեւաբար, եկեղեցին բնորոշող մակդիրները՝ ընդհանրական, առաքելական եւ ուղղափառ, իրենց արտայայտութիւնը կը գտնեն հոն՝ ուր Սուրբ Պատարագ տեղի կ’ունենայ: Այս բոլոր յիշեցումները կը կատարեմ շեշտելու համար ծուխերուն ներկայացուցած կարեւորութիւնը բոլոր եկեղեցիներու, նաեւ մեր եկեղեցւոյ կեանքին մէջ»:

Շարունակելով իր խօսքը՝ Նորին Սուրբ Օծութիւնը անդրադարձաւ եկեղեցին ժողովուրդին տանելու եւ անոր կեանքին մէջ առանցքային ներկայութիւն դարձնելու անհրաժեշտութեան. «Իմ անգլերէնով «Եկեղեցին ժողովուրդին տանիլ» (Taking the Church to The People) գիրքիս մէջ, շուրջ 15 տարիներ առաջ հրատարակուած, կարեւորութեամբ ընդգծած եմ ծուխերուն իւրայատուկ տեղն ու էական դերը մեր ժողովուրդի կեանքին մէջ: Եկեղեցին վայր չէ: Վայրը պէտք է վերածուի առաքելութեան, այլապէս կը դառնայ սոսկ շէնք, վարչական կեդրոն: Հետեւաբար, մեր ծուխերուն դիմաց մարտահրաւէրը յստակ է` ինչպէ՞ս կարելի է եկեղեցին տանիլ ժողովուրդին՝ առաքելութեան ու ծառայութեան ճամբով: Այս ծիրէն ներս առանցքային է դերը հոգեւոր հովիւին: Անոր առաքելութիւնը գրասենեակին մէջ չէ, այլ ժողովուրդի կեանքին մէջ է: Ինչպէ՞ս կարելի է եկեղեցին վերածել ծառայական ներկայութեան ժողովուրդի կեանքին մէջ: Հո՛ս կը կայանայ հոգեւոր հովիւին դերը»:

Իր պատգամին մէջ Նորին Սրբութիւնը նաեւ անդրադարձաւ ծուխ-առաջնորդարան յարաբերութեան. «Երբ թեմ ըսենք չենք հասկնար առաջնորդարանը. թեմը ծուխերու ամբողջութիւնն է: Առաջնորդարանը վարչական կեդրոնն է թեմին: Առաջնորդարանը ծուխերու օրկանիք միասնութիւնը պահող, անոնց աշխատանքը համադրող եւ առաքելութեան ուղղութիւն տուող կեդրոն է:

Բնականաբար, իւրաքանչիւր ծուխ պէտք է ճշդէ իր առաքելութեան առաջնահերթութիւնները, որոնք կը համապատասխանեն ծուխի պայմաններուն ու շրջապատին: Իւրաքանչիւր ծուխ իր վարչական ու տնտեսական աշխատանքները պէտք է կազմակերպէ, բնականաբար առաջնորդարանի հովանաւորութեան տակ: Արդ, առաջնորդարան-ծուխ յարաբերութիւնը պէտք է ըլլայ սերտ ու թափանցիկ: Ծուխին կողմէ ինքնանկախ գործունէութիւնը խաչաձեւումներ ու անհասկացողութիւններ կը յառաջացնէ: Հետեւաբար, համադրուած աշխատանքը առաջնորդարանի եւ ծուխերու միջեւ մեծապէս կը նպաստէ թեմին առաւել կազմակերպման ու զարգացման աշխատանքներուն»:

Հաւաքի աւարտին ներկաները միահունչ երգեցին «Կիլիկիա» օրհներգը»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիբանանը հայտնել է Իսրայելի օդային հարվածի հետևանքով 10 զոհի մասինԿոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասինՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան ԱսատրյանԵվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլորինԻրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստինԽաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվիՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում խնջույքի անցկացումըԸնդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղումՎահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգըՄայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան Ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքումՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարԱհա «բարեփոխված» առողջապահության իրական դեմքը. Անուշ ՊողոսյանՆորվեգիան Ռուսաստանի սահմանին նոր հրետանային ստորաբաժանում է տեղակայելԱտամնաբուժական կենտրոնի զուգարանակոնքի բաքում թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ ԻրավունքՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ ԿոնջորյանինԱՄԷ-ն մտադիր է վերականգնել հարաբերությունները Իրանի հետ«Չորս ամսում երեք թունավորման դեպք․ ձեր կառավարման դեմքը հենց սա է»․ Ռուբեն ՄխիթարյանԵղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ըՍեպտեմբերի 7-ը՝ ՀՀ ԶՈւ Ինժեներական զորքերի օրCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԻրանը բացատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից միջուկային օբյեկտներ մուտք գործելու սահմանափակումները«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան ԱվինյանՈւիթքոֆի և Քուշների ինքնաթիռը լքել է ԼեհաստանըՊատմական փոփոխություն․ աշխարհում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թվինԵրևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իՓոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղելՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարՌուբեն Ռուբինյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինWSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումըՀովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող այդ գործողությունները պղծություն են. Սամվել դպիր ԳրիգորյանՕկուպացված Ստեփանակերտում 4-ամյա ադրբեջանցի երեխա է ընկել 3-րդ հարկիցԲարի երթ բոլորիս, սիրելիներս. Ֆինանսների նախարարը՝ աշխատանքից ազատված փոխնախարարներինԵրևանում թենիսի միջազգային ակադեմիա հիմնելու ծրագիր է մշակվումԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներինԼուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ ԹրամփինՈ՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր ՄանուկԱվինյան․ Երևանում օդի վատթարացումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններովՂազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո գործ ունենք տեսանելիությունը վերացնելու հետՆեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-իԳևորգ Պապոյանը մեկնել է ԴուբայԹուրքիան սպասում է Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսմանը Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել«Մինչև տարվերջ նախատեսված է ավարտել Կիևյան կամրջի հիմնանորոգումը», «Քառակուսուց պետք է դուրս գալ»Թրամփը կողմ է Նյու Մեքսիկո նահանգը Նոր Ամերիկա վերանվանելու գաղափարին ՆԳՆ-ում խոշոր քննարկում՝ Կառավարության ծրագրի կատարման շուրջՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ
Ամենադիտված