Հաղարծինի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության․ ԱՆ
ՀասարակությունԱյսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:
Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)