Աննա Վարդապետյանը Խաչիկ բնակավայրում մասնակցել է «Արև է ելել» կրթամշակութային ծրագրի տարեդարձի միջոցառմանը
Հասարակություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Կայթ» մշակութային հանգույցի հրավերով, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում այսօր մասնակցել է «Արև է ելել» կրթամշակութային ծրագրի 3-րդ տարեդարձի միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազութունից։
Միջոցառման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Կրթամշակութային ծրագրերի էքսպո», որին հաջորդել է պանելային քննարկում:
Պանելային քննարկման ընթացքում Աննա Վարդապետյանն անդրադարձել է «Իրավագիտակցությունը՝
որպես մշակութային կրթության արդյունք» թեմային:
Միջոցառմանը մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)