Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավ Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքից Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել է Ավինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասին ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան Աբրահամյան Ավինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունեն Արփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը» Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի» Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենք 

ՊԵԿ-ը միջազգային առաքանիներից հայտնաբերել է «կոկաին»․ ձերբակալվածներից 3-ը կալանավորվել են

Հասարակություն

Օրերս ՊԵԿ մաքսանենգութան դեմ պայքարի վարչության աշխատակիցները,  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու առաքանի: Արդյունքում, կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ և 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցներով։Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Պարզվել  է նաև, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում և առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չեն ունցել: Հայտնաբերված զանգվածների նմանությունը, սակայն, կասկած է հարուցել վարչության աշխատակիցների մոտ, և առաքանիները ստացող հնարավոր անձանց վերաբերյալ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ։

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով «Հայփոստ»-ի անվտանգության աշխատակիցների հետ, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  178 գրամ «կոկաին»-ի փոխարեն, նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ա․Ս․-ն և Ա․Ե․-ն։ Նրանցից մեկը,  անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է լիցքավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։

Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:

«Հայփոստի» հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումները  շարունակվել են: 250 գրամ «կոկաին»-ի փոխարեն այլ զանգվածներով փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո Դիլիջան քաղաքում էլ ձերբակալել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածները ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ առաքանիներում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցների ՀՀ տեղափոխումը և այնուհետև ՀՀ տարածքում դրանց ստացումը կազմակերպել է ձերբակալված Ա․Ե․-ն։

Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալվածներից  3-ի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչի՞ ես տեղյակ չեմ, որ ձգձգվում է պրոցեսը, մենք էլ խզբզողներ ունենք. Ավինյանը բարկացավԿիմ Չեն Ընը դստեր հետ զննել է Ռազմածովային ուժերի նոր նավը Կոռուպցիայի մասին բարձրաձայնած ՃՈ տեսուչին տուգանել և ազատել են աշխատանքիցՊարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկելՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել էԱվինյանը՝ Երևանում 3 կարևորագույն ճանապարհների կառուցման մեկնարկի մասինՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել․ Տիգրան ԱբրահամյանԱվինյան․ Ավտոբուսների առանձնացված գծերն այլընտրանք չունենԱրփինե Հովհաննիսյան․ «Բյուրեղավանում՝ 4 ամսում երրորդ ենթադրյալ թունավորման դեպքը»Զելենսկին կոշտ դիրքորոշում է հայտնել․ «Դոնբասից զորքերը չենք հանի»Ավինյան․ Հաջորդ Սուրբ Զատիկին Երևանին տոնական շունչ կհաղորդենքՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ մոտ ապագայումԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿԲյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացիԵրկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամԻնչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է կծու սննդի պատճառով ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին Կրասնոյարսկի երկրամասում թռիչքի ընթացքում ուղևորատար ուղղաթիռի պատուհանն ընկել է CNN․ Զելենսկին աջակցել է Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ Պուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով Մաքսանենգները փոխում են մարտավարությունը. 140 միգրանտ մեկ նավակով հասել է Բրիտանիա Սեպտեմբերի 7-13-ի ֆինանսական հորոսկոպը. ով կշահի այս շաբաթվա նոր եկամուտից, և ով կբախվի թաքնված ծախսերիՏարոյի աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար. Ցուլ՝ ամրապնդեք այն, ինչ արդեն արդյունքներ է բերում, Կարիճ՝ թողեք անցյալը, առանց նորից վախենալու Օլիմպիական եռակի չեմպիոնը վերադառնում է մեծ սպորտ Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Վրաստանը Ղազախստանին է արտահանձնել 1,5 մլն դոլարի անշարժ գույքի խարդախության մեջ կասկածվող անձին Ռյազանի նավթավերամշակման գործարանին հարվածից շարքից դուրս է եկել հզորությունների ավելի քան 77%-ը «Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել է Ցորենի գինն իջել է. բայց երբեք մեր սպառողը չշահեց․ պատգամավոր Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Սպասվում է կարկուտ, անձրև․ Եղանակն առաջիկա օրերինՈ՞ր հասցեներում ջուր չի լինի սեպտեմբերի 7-ինԿարիճ, Խոյ, Երկվորյակներ և Այծեղջյուր՝ Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ երկուշաբթի, սեպտեմբերի 7-ի համար Կարտելների ստորգետնյա պատերազմը․ ինչպես են թմրավաճառները Մեքսիկայից ԱՄՆ թունելներ փորում ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը Շոգը չորացնում է արոտավայրերը և վնասում պանիրը․ Ֆրանսիան բախվել է կլիմայական նոր մարտահրավերի Վարորդական իրավունք ստանալու նոր կարգավորումները․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված ավտոդպրոցներ Քաղաքական գործիչների տվյալները հայտնվել են համացանցում UFC-ի նախագահի կոշտ արձագանքը Արման Ծառուկյանի պնդումներին Այս պատերազմը պետք է արդար ավարտվի․ Զելենսկի Գազամատակարարման վթարային դադարեցում. ո՞ր հասցեներում գազ չի լինի Թրամփը թխահե՞ր է դարձել. ԱՄՆ նախագահի նոր սանրվածքը պայթեցրել է սոցցանցերը (Լուսանկարներ) Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ
Ամենադիտված