ԱԺ-ում լսում եմ «ոհմակ» արտահայտությունը՝ ոստիկանության ծառայողների հասցեին. Արփինե Սարգսյան
Հասարակություն
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նեղվում է, երբ ոստիկանների խմբին ասում են «ոհմակ»։
«Ոստիկանության ծառայողների հասցեին օգտագործեցիք վիրավորական արտահայտություններ, 2-րդ կամ 3-րդ քննարկումն է, ինչ ԱԺ-ում եմ, լսում եմ «ոհմակ» արտահայտությունը։ Հորդորում եմ՝ ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնող մարմնի դիրքերից վիրավորական արտահայտություններ չհնչեցնել»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ ոստիկաններն ազատվում են աշխատանքից, երբ թերանում են, անցնում են քրեական վարույթներով, այդ թվում՝ մեղադրյալի կարգավիճակով։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)