Կառավարության առաջին քայլերը՝ նախագահի հանձնարարականով
Տնտեսություն
Կառավարության այսօր տեղի ունեցած նիստում 498 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաև զինծառայողների սոցիալական պայմանները։ «Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը' մենք ըստ էության անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը», - շեշտել է Տիգրան Սարգսյանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)