Գոյություն չունի Արգիշտի Մեխակյան` ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդի․ Վահե Սարգսյան
Բլոգոսֆերա
Վահե Սարգսյանը գրում է․
Արգիշտի Մեխակյանը լավագույնս գիտի, որ ոչ Շահրամանյանն է երբևիցե եղել ՀՅԴ֊ական, ոչ էլ էդ մարդու ստորագրությամբ է հանձնվել իր շեֆի կողմից արդեն հանձնված Արցախը։
Ու իր էս մանր լակոտությունը մի բան է հավելյալ ապացուցում. գոյություն չունի Արգիշտի Մեխակյան` ազատամարտիկ Մեխակ Մեխակյանի որդի։ Գոյություն ունի փոքրիկ Նիկոլ, որը, եթե Աստված մի արասցե ընտրվի Էջմիածնի ղեկավար, ընդամենը մի առաքելություն է ունենալու` ներսից բացել սուրբ քաղաքի դարպասները Նիկոլի սելջուկ֊թուրքական հրոսակների առջև։
Վաղը էջմիածնեցոց համար ճակատագրական օր է` պետք է մտածեն, թե ու՞մ են ընտրելու. սեփական քաղաքն ու 1700֊ամյա Մայր Աթոռը կործանելու ելած Նիկոլի Տրոյական ձիու՞ն, թե՞, օրինակ, Մայր Աթոռը, սեփական քաղաքի դեմքն ու արժանապատվությունը պաշտպանելու ելած Սևակ Խաչատրյանին ու նրա թիմի ուժերին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը