Նոր մանրամասներ՝ կապված Դեդ Հասանի սպանության հետ
Ռուսաստան
Դեդ Հասանի սպանությունը կարող է բերել քրեական հեղինակությունների միջև կոնֆլիկտի՝ կապված Սոչիում օլիմպիական բիզնեսի հետ: Այսպիսի վարկած առաջ էր եկել, կապված այն բանի հետ, որ 2008 թվականի հանդիպման ժամանակ որոշում էր ընդունել, որ հենց Ասլան Ուսոյանին էր տրամադրվել օլիմպիական բիզնեսի հսկողությունը: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Հանցագործ աշխարհը 2014 թվականի օլիմպիադայի բիզնեսի տիրապետման հետ կապված հարցերը քննարկել էր 2008 թվականին: Կրասնոդարն այն ժամանակ համարվում էր Դեդ Հասանի կալվածքը, բացի այդ, նա նաև հավատրիմ էր քրեական աշխարհի հին օրենքներին: Հեղինակությունները հաշվարկում էին, որ օլիմպիադան ընդհանուր գանձարան կբերեր շուրջ հարյուր միլիոն դոլար:
Այս առումով չի բացառվում նաև այն հանգամանքը, որ Ուսոյանի սպանությունը կապված է եղել Սոչիում սպորտային համալիրների կառուցման հետ: Քննիչներն այժմ դիտարկում են տարբեր վարկածներ, կապված մարդասպանության հետ, այդ թվում՝ նաև վերջինիս քրեական գործունեության հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)