Հայաստանից ովքեր կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Դեդ Հասանի հուղարկավորությանը (տեսանյութ)
Ռուսաստան
Լուրեր.com-ի հավաստի աղբյուրների տեղեկությունների համաձայն Հայաստանից «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու համար կկազմվի պատվիրակություն, որի կազմում կլինեն օլիգարխներ, ինչպես նաև իշխանական էլիտայի անդամներ:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի «Каретный двор» ռեստորանից դուրս գալիս դիպուկահարի գնդակից մահացու վիրավորվել էր քրեական հեղինակություն «օրենքով գող» Հասան Ուսոյանը՝ «Դեդ Հասանը»: Նա մահամերձ վիճակում հիվանդանոց տեղափոխվելիս մահացավ հենց շտապ օգնության մեքենայի մեջ:
Նշենք, որ ռուսական կրիմինալ կայսրության ղեկն «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկի) մահից հետո անցել էր ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի ձեռքը: Վյաչեսլավ Իվանկովի հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստանից նույնպես պատվիրակություն էր մեկնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)