Ի՜նչ աստիճանի է ոմանց վախը, որ այդքան սարսափած պահում եք բանտային կալանքի տակ․ Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Նազենի Հովհաննիսյանը գրում է․
Լիդիան... հավատավոր, մաքուր, հայրենապաշտ: Ներկայում՝ ԱՆԱՐԴԱՐԱՑԻՈՐԵՆ, կեղծ ու մտացածին «հոդվածով»՝ քաղբանտարկյալ(
Լիդյա Մանթաշյանի նկատմամբ երկարացվեց երեք ամիս ժամկետով կալանք՝ առանց հաշվի առնելու, որ խոսքը կնոջ մասին է, երբ բանտային կալանքից ազատ են արձակվել նույն հոդվածով կալանավորված տղամարդկանցից շատերը( լավ է, որ գոնե նրանց ազատել են):
Ի՜նչ աստիճանի է ոմանց վախը.... , որ այդքան սարսափած պահում եք բանտային կալանքի տակ։
Առաջնահերթ պետք է քննարկվեր հենց նրան կալանքից ազատ արձակելու հարցը։
Կանանց իրավունքների թեմայով նոր կամ հին սերունդներն ասելիք չունե՞ն , կազմակերպություններ... մարդու իրավունքների պաշտպան.... հայ կնոջը հարգող ու պատվող «հանրույթը»....
Ամենասարսափելին, որ Լիդիային մեկուսացրել են էնպես, որ անգամ այցելություններն են արգելված, տեսակցել չի կարելի, կին պատգամավորներին են անգամ արգելել...
Հ.Գ. Շատ տարիներ առաջ Լիդիայի հետ՝ մեծ խմբով, Երուսաղեմում ուխտագնացության ենք եղել, Տիրոջ Գերեզմանն ենք մաքրել միասին, միասին գիշերել ենք Սբ. Հարության Տաճարում... ամեն քար ու սալիկ մաքրել - աղոթակից ենք եղել:
Տավուշի լուսավոր ու բարի մարդկանցից է....
նույն հայրենասերն է. մաքուր սրտովն ու ուժեղ Հավատքովը:
ՀԱՎԱՏՔ ունեցողին մարդաստեղծ դժոխքը ոչինչ չի անի, միայն կամրացնի ոգին:
Թող ոմանք իրական դժոխքի մասին մտածեն.... ու իրենց հետևից թողած ավերածությունների....


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան