Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ 

Դպրոցներում «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում կներգրավվեն այլ երկրների դեսպանատներ. նախագիծ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում։ Համաձայն «Հայաստանի կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի», Հայաստանի կրթական համակարգի կարևոր ուղղություններից է բազմալեզու կրթության զարգացումը, միջազգային գործընկերների ներգրավումը և կրթական ռեսուրսների արդիականացումը։ Նախագծով առաջարկվող լրացումներն ուղղակիորեն նպաստում են այդ քաղաքականության իրականացմանը՝ ընդլայնելով դասագրքերի մշակման գործընկերային շրջանակը, ներգրավելով մեր երկրում գործող դեսպանատներին և ապահովելով դասագրքերի ստեղծման գործընթացի թափանցիկ և բազմաստիճան վերահսկողություն։

Նախագծով առաջարկվող լրացումներով՝ հանրակրթական ծրագրերում օգտագործվող «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման գործընթացում ներգրավվում են այլ երկրի դեսպանատներ, որոնք համապատասխան լեզվի կրողներն են և ունեն լեզվական, մշակութային և կրթական բովանդակություն ապահովելու բարձր ներուժ։ Դեսպանատների ներգրավումը թույլ է տալիս ստեղծել ավելի որակյալ և ժամանակակից բովանդակություն՝ գիտական և մեթոդական բարձր ճշգրտությամբ։

Առաջարկվող լրացումները նպատակ ունեն կանոնակարգելու «Օտար լեզու» առարկայի դասագրքերի ստեղծման, բովանդակության փորձաքննության և ձևավորման գործընթացները միջազգային համագործակցության շրջանակում՝ ապահովելով դասագրքերի բարձրորակ, պետական չափանիշների պահպանում և գործընթացների թափանցիկություն։

Դեսպանատան կողմից ձևավորվող մասնագիտական հանձնաժողովի կողմից բովանդակության փորձաքննությունը հնարավորություն է տալիս ապահովել լեզվական, մշակութաբանական և մեթոդական ճիշտ և հավասարակշռված մոտեցում։

Գործող կարգավորումներով սահմանված է միայն պետական կառույցների ներգրավվածությունը, մինչդեռ օտար լեզվի դասագրքերի պարագայում որոշ բովանդակային հարցեր կարող են ավելի արդյունավետ գնահատվել լեզվի բնիկ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ, թեկուզև բովանդակային փորձաքննությունն իրականացվում է դեսպանատան հանձնաժողովի կողմից, դասագրքի տեխնիկական չափորոշիչները պետք է բացառապես համապատասխան լինեն Հայաստանի իրավական նորմերին: Տեխնիկական փորձաքննության իրականացումը ԿԶՆԱԿ-ի ներգրավմամբ և նրա կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով թույլ է տալիս պահպանել պետական վերահսկողությունը դասագրքի վերջնական որակի նկատմամբ, ապահովել դասագրքի համապատասխանությունը Հայաստանի սահմանված պարտադիր պահանջներին, տարանջատել բովանդակային և տեխնիկական գնահատման գործառույթները՝ ապահովելով գործընթացի օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։

Նախարարության կողմից մրցույթի անցկացումն ապահովում է տեխնիկական և գեղարվեստական բարձր որակ, մասնագիտական մրցակցային դաշտի ստեղծում և բովանդակություն–ձևավորում ներդաշնակության պահպանում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ բովանդակության ստեղծումը և ձևավորումը իրականացվում են տարբեր սուբյեկտների կողմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու է ընտանի կենդանի պահելը կարևոր․ դրական ազդեցությունը ընտանիքի և մարդու կյանքի վրաՉինաստանն ու Ռուսաստանը ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Իրանին․ ԹրամփԹուրք օդաչուները կվերապատրաստվեն Մեծ ԲրիտանիայումԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են առևտրային բանակցություններըՀԱՊԿ-ում քննարկվել են սահմանային անվտանգության և հակաահաբեկչական համագործակցության հարցերըՀամաշխարհային բանկը կարևորել է ներդրումների աճը զարգացող տնտեսություններումԿանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքումԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում1 մլրդ դրամ գրավ Դավիթ Ղազինյանի համար.Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ)Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է քանդել Արևմտյան ափին տղամարդուն սպանած իսրայելցու տունըՊրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ) Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեցՍահմանադրական հանրաքվե չեն կարող անել Ալիևի բերած Սահմանադրությամբ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նաբիուլինան անդրադարձել է նավթի գների կանխատեսմանըԵս այսպիսի հաղթող չեմ տեսել, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն էս երկրի նկատմամբ. Ղազինյան (տեսանյութ)Դատախազը միջնորդեց, որ Դավիթ Ղազինյանի կալանքը փոխվի վարչական հսկողությամբ և 1 մլրդ դրամ գրավով (տեսանյութ)
Ամենադիտված