Կարելի՞ է վստահել ադրբեջանական երաշխիքներին. Լապշին
Բլոգոսֆերա
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հայ քաղաքացիական հասարակության պատվիրակության հանդիպմանը Բաքվում և ՀՀ-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների միջև ընդունված համաձայնություններին։
Լապշինի խոսքով՝ Հաջիևը բացառիկ «հիմար է», որը նա անում է ոչ թե հույզերի, այլ խիստ փաստերի հիման վրա։
Լապշինը մեջբերելով Հաջիևի խոսքերը, գրում է, որ 2017 թվականի փետրվարին նա մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Այն պնդումները, որ Ղարաբաղ այցելելու համար դատապարտված Լապշինը Ադրբեջանում կարող է ենթարկվել խոշտանգումների և մահվան, լիակատար անհեթեթություն են։ Նրա օրինական իրավունքները լիովին երաշխավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից»։
Մինչդեռ ըստ բլոգերի՝ ընդամենը մի քանի ամիս անց ինքը հարձակման էր ենթարկվել Բաքվի բանտում՝ սպանելու մտադրությամբ։
«Մի փոքր անց՝ 2021 թվականի մայիսի 20-ին, Եվրոպական դատարանը Ադրբեջանին մեղավոր ճանաչեց խոշտանգումների և սպանության փորձի մեջ։
Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում նույնիսկ ապահովել օտարերկրյա լրագրողի անվտանգությունը երկրի «ամենաապահով բանտում»։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահ Ալիևն ինքը՝ իր խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջոցով, ստանձնեց պատասխանատվությունը։ Արդյո՞ք որևէ մեկը իսկապես հավատում է, որ նրանք ի վիճակի են ապահովել որևէ ստորագրված համաձայնագիր»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան