ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններից հետո Ժնևից մեկնել է Վաշինգտոն
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում կայացած բանակցություններից հետո մեկնել է Վաշինգտոն։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նախորդ օրը Ժնևում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը։ Ռուբիոն նշել է, որ այս բանակցությունները «ամենաարդյունավետ և իմաստալից հանդիպումն էին, որը ունեցել են այս ամբողջ գործընթացում իրենց ներգրավվածությունից ի վեր»։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը շարունակում է զարգանալ, քանի որ պատվիրակները աշխատում են հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի համար ընդունելի պայմանների։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ քննարկումները կշարունակվեն տեխնիկական մակարդակով։ Նա կարծում է, որ Վաշինգտոնի կողմից ներկայացված ծրագրի վերաբերյալ որոշումը կկայացվի «շատ շուտով՝ ողջամիտ ժամկետներում»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին