Ռուբիոն խոսել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի համար վերջնաժամկետի մասին
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագրի քննարկման համար կարող է դեռ մի փոքր ժամանակ պահանջվել: Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին՝ Վաշինգտոնի կողմից Կիևի համար Համաձայնագրի պայմանների ընդունման վերջնաժամկետի մասին։
«Անկախ նրանից, թե դա կլինի հաջորդ շաբաթվա հինգշաբթի, ուրբաթ, չորեքշաբթի կամ երկուշաբթի օրը, մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Մեր նպատակն է հնարավորինս շուտ վերջ տալ այս պատերազմին, բայց մեզ դեռ մի փոքր ժամանակ է պետք», - ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է այն, որ Ժնևի բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ին և Ուկրաինային հաջողվել է էական առաջընթացի հասնել: Պետքարտուղարը հանդիպումն ամենաարդյունավետն է համարել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ողջ ընթացքում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան