Ֆոն դեր Լեյենը նշել Է Ուկրաինայի հարցում ԵՄ պայմանները
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը մերժել է հակամարտության կարգավորման շրջանակներում Ուկրաինայի Զինված ուժերի թվաքանակի կրճատման մասին պահանջները: Եվրամիության պայմանները ներկայացված են ԵՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և նրա զինված ուժերի նկատմամբ չեն կարող լինել որևէ սահմանափակում, որը կարող է երկիրը խոցելի դարձնել ապագա հարձակումների համար և դրանով իսկ խաթարել եվրոպական անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է, որ «սահմանները չի կարելի ուժով փոխել» և մատնանշել Է Ուկրաինայի վերականգնման և Եվրամիությանը ինտեգրվելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան