ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի հարցով առանցքային դեմքերին
Վերլուծական
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ներկայումս դիտարկվում է որպես շարժիչ ուժ Ուկրաինական դիվանագիտության ոլորտում։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը բարձր է գնահատվում որպես բանակցություններում առանցքային միջնորդ։ Նման կարծիք է հայտնել CBS-ի Միջազգային հարցերով գլխավոր թղթակից Մարգարեթ Բրենանը X-ում:
«Վենսը Ուկրաինական դիվանագիտության շարժիչ ուժն է, իսկ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը՝ նրա մտերիմ ընկերը, դարձել է առանցքային միջնորդ», - նշել է նա՝ հղում անելով իր աղբյուրներին:
Լրագրողը նաև բացատրել է, որ ի սկզբանե Դրիսկոլը պետք է մեկներ Ուկրաինա՝ զուտ ռազմական թեմատիկան քննարկելու համար։ Բայց արդյունքում նրա առջև խնդիր են դրել՝ վերսկսել Կիևի հետ բանակցությունների հարցը, որը կապված է ընդհանուր առմամբ հակամարտության դադարեցման հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան