Սենիկ Սերոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Սենիկ Սերոբյանը բրոնզե մեդալ է նվաճել դեաֆլիմպիկ խաղերում (խուլ ու համրերի օլիմպիական խաղեր): Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Բրոնզե մեդալի համար պայքարում նա հաղթել է աշխարհի չեմպիոն բուլղարացի ըմբիշին:
Խաղերն ընթանում են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Խաղերում ընդգրկված է 20 մարզաձև, որին մասնակցում է 78 երկրի 3081 մարզիկ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)