Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ հարաբերությունների խորացումը. Ռուբինյանը՝ ռումինացի պաշտոնյային
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակության հետ:
Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա:
ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերն ու քայլերը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)