ԱՄՆ-ում հայտարարել են՝ ԵՄ-ն կարող է զրկվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
ԱՄՆ
ԱՄՆ-ն կարող է արգելել Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչներին մասնակցել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով անանուն արևմտյան դիվանագետի։
Դիվանագետի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ ԱՄՆ-ն կարող է «արգելել նրանց մասնակցել վրանային» բանակցությունների՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության պլանում փոփոխություններ կատարելու ԵՄ փորձերի պատճառով։
Նախկինում The Washington Post-ը հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները պատրաստել են իրենց պատասխանը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ԱՄՆ պլանին, որը, ի թիվս այլ բաների, առաջարկում է որևէ սահմանափակում չկիրառել Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ և հրադադարից հետո լուծել տարածքային վեճերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան