Ես կորցրի ընկերոջս. Ֆաբիո Կապելոն՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Կարմրասպիտակների» պատմության լավագույն ռմբարկուն և օլիմպիական չեմպիոնը կյանքից հեռացել է 100-րդ տարում։
«Ես տխուր եմ, այսօր ես կորցրի իմ ընկերոջը», — ասել է Կապելոն «Чемпионат»—ի թղթակցի հետ զրույցում։
Նիկիտա Սիմոնյանը 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում հռչակվել է Օլիմպիական չեմպիոն։ Որպես ֆուտբոլիստ՝ նա չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը, իսկ «Սպարտակի» գլխավոր մարզչի դերում երկու անգամ թիմին հասցրել է չեմպիոնության։ Բացի այդ, Սիմոնյանը հանդիսանում է «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան