Արդյոք ամերիկացիները կողմ են Վենեսուելայի դեմ պատերազմին․ Hill
ԱՄՆ
Ամերիկացիների մեծ մասը դեմ է Վենեսուելայի հետ ԱՄՆ-ի պատերազմի սկսմանը։ Այս մասին, վկայակոչելով CBS հեռուստաալիքի և YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման տվյալները, գրում է The Hill թերթը։
Հարցվածների 70 տոկոսը նշել է, որ դեմ է «Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջոցներ ձեռնարկելուն», իսկ 30 տոկոսը կողմ է եղել ուժային միջամտության սցենարին:
Պարբերականը մանրամասնում է, որ հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 19-21-ը, դրան մասնակցել է 2489 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան