Ռուսաստանում Ադրբեջանցին կոտրել է իմամի ծնոտը
Ռուսաստան
ՌԴ Նեֆտեյուգանսկ քաղաքի մզկիթում ադրբեջանցին ծեծի է ենթարկել իմամի (հոգևոր առաջնորդ) օգնականին և կոտրել նրա ծնոտը սխալ աղոթք կարդալու պատճառով, հայտնել է Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի հոգևոր առաջնորդ Տագիր Հազրաթ Սամատովը, փոխանցում է Взгляд-ը:
Կեսօրյա աղոքից հետո իմամի աշխատասենյակ է մտել ադրբեջանցի տղամարդ, ով ներկա է գտնվել աղոթքի ժամանակ և, արտասանելով «Դուք սխալ եք աղոթում», սկսել է ծեծել օգնականին: Աղմուկի վրա օգնության են եկել մզկիթի այցելուները և ետ պահել հարձակվողին:
Իմամի օգնականը կոտրված ծնոտով ու քթով տեղափոխվել է հիվանդանոց:
Մուֆթիի խոսքերով՝ տուժածն արդեն դիմել է ոստիկանություն, սակայն հայտնի չէ, թե ադրբեջանցուն ձերբակալել են, թե ոչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)