ԵՄ-ն որոշել է, որ ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի որոշ կետեր անընդունելի են․ Տուսկ
Աշխարհ
Եվրոպական առաջնորդները որոշել են, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի որոշ կետեր անընդունելի են Եվրոպայի համար։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այս մասին հայտարարել է Անգոլայում կայացած մամուլի ասուլիսում, որը ուղիղ հեռարձակվել է իր Facebook-ի էջում։
«Եվրոպացի առաջնորդների շրջանում կա բացարձակ համաձայնություն, որ մի քանի տասնյակ ժամ առաջ ներկայացված 28 կետերի վրա աշխատանքը պետք է շարունակվի, և դրանցից մի քանիսը անընդունելի են», - ասել է Տուսկը։
Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է լուծել սառեցված ռուսական ակտիվների հարցը մինչև դեկտեմբերյան գագաթնաժողովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան