Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը հանդիսավոր արարողությամբ նշել է հիմնադրման 90-ամյակը
Գիտություն և Մշակույթ
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը հանդիսավոր արարողությամբ նշել է հիմնադրման 90-ամյակը։
Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, մշակույթի գործիչներ, թատրոնի գործընկերներ, արվեստասեր հանրություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով՝ Տիկնիկայինը ոչ թե հասարակության որևէ շերտի, այլ բոլորի թատրոնն է:
Միջոցառմանը թատրոնը խորհրդանշական «Տիկնիկոն» մրցանակներ է հանձնել այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ աջակցել են թատրոնին. «Տիկնիկոն» մրցանակներ են հանձնվել ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան