Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Թայվանի ու Ուկրաինայի շուրջ լարվածությունը
ԱՄՆ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Զրույցը կայացել է նրանց վերջին՝ Հարավային Կորեայում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Կողմերը համաձայնել են պահպանել «հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության» սկզբունքները՝ միաժամանակ ընդլայնելով երկկողմ համագործակցության ոլորտները։
Զրույցի առանցքային թեման եղել է թայվանական հարցը․ Սի Ծինփինը կրկին նշել է, որ Թայվանի վերադարձը Չինաստանին «հետպատերազմյան աշխարհակարգի կարևոր բաղադրիչ է» և ընդգծել է Պեկինի սկզբունքային դիրքորոշումը։ Նա ներկայացրել է, որ Չինաստանի համար դա ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև ազգային ինքնիշխանության հիմնարար հարց է։
Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի պատերազմին․ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։ Նա հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն նվազեցնել հակասությունները և հնարավորինս արագ կհասնեն արդար, կայուն ու պարտադիր խաղաղ համաձայնագրի, որը կվերացնի ճգնաժամի բուն պատճառները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան