37 տարեկան հասակում մահացել է «Շիրակ» ՖԱ–ի նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն
Սպորտ
37 տարեկան հասակում հիվանդության պատճառով մահացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն։ Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Յորոն «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր՝ անցկացրած 82 խաղում խփելով 24 գոլ։
Սենեգալցին մեր թիմի կազմում աչքի ընկած լավագույն լեգեոներներից մեկն էր, որն իր խաղով վաստակել էր շիրակցի ֆուտբոլասերի սերն ու հարգանքը։
Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Յորո»,– ասված է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան