Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Ու՞մ պատվերով սպանեցին Դեդ Հասանին. պատասխաններ (տեսանյութեր)

Ռուսաստան

Դեդ Հասանի սպանության հավանական պատվիրատուները կարող են լինել քրեական աշխարհի ընդդիմադիր խմբավորումների առաջնորդներ Ջամալ Միքելաձեն և Ռովշան Ջանիևը:

Հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում դիպուկահարի կրակոցից սպանվեց Ասլան Ուսոյանը, ով համարվում էր ռուսական քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Միջադեպը տեղի ունեցավ Մոսկվայի Большой Никитской փողոցում, «Старый фаэтон» ռեստորանային համալիրի մուտքի մոտ, որը և հենց Դեդ Հասանի օֆիսն էր համարվում:

Դեդ Հասանը երկար ժամանակ է՝ ապրում էր Կրասնոդարում: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հենց այդ երկրամասում էին նրա հիմնական բիզնես-ակտիվները: Տեղեկություններ կային նաև, ըստ որոնց՝ Դեդ Հասանի ունեցվածքին այդ երկրամասում հավակնում է քրեական հեղինակություն Տարիել Օնիանին (Տարո):

«Մինչ Ասլան Ուսոյանը պատերազմում էր հին թշնամիների դեմ, Տարիել Օնիանիին չէր նկատել, ինչպես նաև աննկատ էին մնացել քրեական աշխարհում իր դեմ ձևավորվող նոր ուժերը: Նրանց առաջնորդները դարձան «քրեական գեներալները»՝ Ջեմո Միքելաձեն (Ջեմո) և Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի)»,- գրում է «Росбалт»-ը:

Ռովշան Լենքորանսկու քրեական կարիերան սկսվել է 1996 թվականին, ներկա դրությամբ համարվում է ամենահարուստ «օրենքով գողերից» մեկը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ռովշանը արդեն վաղուց է հավակնում ադրբեջանական քրեական աշխարհի առաջնորդի դերին: Միևնույն ժամանակ Ադրբեջանի «օրենքով գողերը», ովքեր Դեդ Հասանի կլանից են, դեմ են Ռովշանին այդ դերում տեսնելուն, մասնավորապես Բախիշ Ալիևը (Բախա), Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլու) և Յուսիֆ Ալիևը (Յուսկա Շամկիրսկի): Ռովշանի և Բախայի հիմնական կոնֆլիկտների պատճառ է Մոսկվայի «կանաչիների մեծածախ շուկան»:

The Moscow Post կայքի տեղեկությունների համաձայն՝ հետագայում Ռովշանը փորձել է ազատվել ադրբեջանցի օրենքով գողերից՝ Բախիշա Ալիևից և Վագիֆա Տուկանովայից՝ ուղարկելով նրանց բանտ:

Այդ օպերացիան Ռովշանը իրականացրել է ՆԳՆ աշխատակցի օգնությամբ: Ռովշանը նույն մարդու հետ իրականացրեց 12 «օրենքով գողերի» «сходка»-ն: Սցենարի համաձայն՝ ձերբակալվեցին բոլոր «օրենքով գողերը»: Օպերացիայի հաջող ավարտից հետո երիտասարդ «օրենքով գողը» ցույց տվեց ոստիկանների հետ համագործակցելու, ինչպես նաև հարցեր լուծելու ընդունակությունները: Այնուհետև Ջանիևը ձերբակալվեց Ուկրաինայում կեղծ անձնագրով, որից հետո փոխանցվեց Ադրբեջանի համապատասխան օրգաններին: Ադրբեջանում կրեց նվազագույն պատիժ, որից հետո ազատ արձակվեց:

Այդ ընթացքում «օրենքով գող» Վագիֆը հանդիպեց Դեդ Հասանին, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վագիֆը Դեդ Հասանից թույլտվություն էր խնդրում ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշանին ոչ կոռեկտ պահվածքի պատճառով զրկել «օրենքով գողի» կոչումից:

Այդ ընթացքում Ջանիևը արդեն համագործակցում էր վրացի «օրենքով գողեր» Ջեմոյի և Մամուկ Միքելաձեի հետ, ովքեր նույնպես դեմ էին Դեդ Հասանին:

«Ջեմոն համարվում է քրեական աշխարհի ամենահայտնի կերպարներից մեկը: Ցանկացած կոնֆլիկտի պարագայում նա ունի իր սեփական տեսակետը և ցանկացած իրավիճակում ինքնուրույն է կողմնորոշվում: Վերջին շրջանում Միքելաձեն ստիպված էր ապրել Եվրոպայում և չէր էլ թաքցնում իր կապը Դեդ Հասանի դեմ գործող խմբավորման առաջնորդ Մերաբ Ջանգվելաձեի հետ»,- փոխանցում է «Прайм-Крайм»-ը:

«Ռովշանի ջանքերով Միքելաձե եղբայրները կազմակերպեցին հանդիպում, որին հրավիրված էր նաև Վագիֆը: Հանդիպման ժամանակ երիտասարդ Ռովշանը դաժանաբար ծեծի է ենթարկում ծեր Վագիֆին: Հարվածներ է հասցնում անգամ ոտքերով, սակայն գործող օրենքների համաձայն՝ այդ իրավունքը չուներ: Այդ մասին տեղեկությունները հասնում են Դեդ Հասանին, ով զայրանում է և անգամ ուզում է պատժել Ռովշանին: Սակայն Ռովշանը արագ լքում է Մոսկվան, այս անգամ ևս ուղևորվում է Ուկրաինա, որտեղ ոստիկանները նորից ձերբակալում են նրան՝ անօրինակ կերպով երկրի տարածք ոտք դնելու համար»,- ասվում էր The Moscow Post-ի նյութերում:

Այնուհետև Միքելաձե-Ջանիև խմբավորմանը միացան «օրենքով գողեր» Քարդավա եղբայրները, ինչպես նաև Դեդ Հասանի գործընկեր Ակոբ Ռիժին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Ակոպը վախեցել է Ուսոյանի դեմ իրականցվող մահափորձերից:

2010 թվականի դեկտեմբերի 16-ի երեկոյան Մոսկվայում Տվերսկոյ փողոցում Ասլան Ուսոյանի նկատմամբ իրականացվեց մահափորձ: Նախապես հաղորդվում էր, որ Դեդ Հասանը և նրա թիկնապահը սպանվել են, որից հետո ոստիկանները հայտնեցին, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Երեք փամփուշտ Ուսոյանի որովայնի հատվածում, որից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և խիստ հսկողության տակ է:

The Moscow Post-ի տեղեկությունների համաձայն՝ մահափորձը ծրագրվել և իրականացվել էր Ջամալ եղբայրների և Մամուկ Միքելաձեի կողմից Ռովշան Ջանիևի հետ միասին, իսկ Ակոպ Ռիժին այդ գործողություններում տեղեկությունների մատակարար էր համարվում: ԶԼՄ- ների փոխանցմամբ՝ հետագայում օրենքով գողերի հանդիպման ժամանակ Դեդ Հասանը հայտարարել էր, որ մահափորձը իր դեմ պատվիրել էր ադրբեջանցի օրենքով գող Ռովշան Ջանիևը, իսկ կատարողը իսլամական քիլլերների խմբավորումն է՝ «Ասխաբա»-ն:

2011 թվականի վերջում հետևեց Դեդ Հասանի որոշումը, ըստ որի՝ նա աջակցում էր այն «օրենքով գողերին», ովքեր կողմ էին Ջեմալ Միքելաձեին օրենքով գողի կոչումից զրկելուն: Ինչպես «Коммерсант»-ին հայտնել են ականատեսները, այդ ամենը արվել է չափից դուրս վիրավորական ձևով: Դեդ Հասանը իր կողմնակիցների ներկայությամբ զանգահարում է Ջեմոյին, ով Փարիզում էր իր կողմնակիցների հետ, խնդրում միացնել հեռախոսը բարձրաձայն, որից հետո հայտարարում, որ Ջեմոն այլևս օրենքով գող չէ, որից հետո նրա հասցեին ոչ ցենզուրային արտահայտություն անում:

2012 թվականի ապրիլին Մոսկվայում սպանվեց 52-ամյա Իլգար Ալիևը: Տեղեկությունների համաձայն՝ Իլգար Ալիևը Դեդ Հասանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ էր և ղեկավարում էր Դեդ Հասանի ադրբեջանական բիզնեսը: «Նախնական վարկածի համաձայն՝ սպանության պատվիրատուն 37-ամյա Ռովշան Ջանիևն է՝ միակ ադրբեջանցի օրենքով գողը, ով հակասությունների մեջ էր Դեդ Հասանի հետ: Որոշակի տվյալների համաձայն՝ սպանվածը Ռովշան Ջանիևի հիմնական մրցակիցն էր»,- գրում է «Прайм-Крайм» կայքը:

2012 թվականի հունիսին Դուբայում հարաբերությունների պարզեցման ժամանակ Ռովշանը դաժանաբար կտրում է Լեվան Ջանգվելաձեի կոկորդը: Իսկ սեպտեմբերին արդեն «Прайм-Крайм»-ը հայտնեց, որ Եվրոպայում Ջանիևի վրա մահափորձ է իրականացվել հրազենային զենքի կիրառմամբ:

2012 թվականի նոյմբերին Ադրբեջանում լուրեր տարածվեցին, ըստ որի՝ Ռովշան Ջանիևը այլևս «օրենքով գող» չի համարվում: «Прайм-Крайм» տեղեկատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ այդ որոշման տակ ստորագրել են 21 վրացի և 9 ադրբեջանցի «օրենքով գողեր»: Այդ ամենի հեղինակը համարվում էր հենց Դեդ Հասանը:

«2012 թվականի աշնանը և դեկտեմբերին Ջանիևի կողմից կազմված «օրենքով գողերի» միավորված ընդդիմությունը երկրի սահմաններից դուրս իրականացրել են հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Ուսոյանի վերացման ծրագրերը քրեական աշխարհում, ինչպես նաև նոր պատերազմի վերսկսման տարբերակները: Այն, որ պատերազմ է լինելու, ոչ մի կասկած չկար: Ռովշանը ապրում է Դուբայում, որտեղ և իրականացվում են «օրենքով գողերի» հիմնական հանդիպումները»,- նշվում է Росбалт-ի նյութերում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված