Տղամարդն ընկել է 61 մետր բարձրությունից և ողջ մնացել ընկերոջ շնորհիվ
Այլ
ԱՄՆ Կոլորադո նահանգում փրկարարները վեց ժամ են անցկացրել 61 մետր բարձրությունից ընկած լեռնագնացի տարհանման համար, հաղորդում է Outside-ը։
Վնասվածք ստացած տղամարդը խմբի հետ բարձրանում էր Հյուսիսային Շիփ լեռը։ Փրկարար Շեյն Բումգարները բացատրել է, որ տարածքը հայտնի չէ լեռնագնացների շրջանում։ Այստեղ արահետներ չկան, ուստի լեռնագնացները ստիպված են ինքնուրույն բացել դրանք։
Տղամարդն ընկել է, երբ խումբը հասել էր մոտ երեք կիլոմետր բարձրության։ Նա սահել է ժայռոտ տեղանքով, գլխով խրվել հողի մեջ և ողջ մնացել՝ չնայած վնասվածքներին։ Նրա ընկերը, վախենալով, որ նա ավելի ցածր կընկնի, արձակել է անվտանգության գոտին, կապել ընկած ծառից և կանչել փրկարարների։
Հաղորդվում է, որ փրկարարական գործողությունը տևել է վեց ժամ։ Ընկած տղամարդը, ի վերջո, հոսպիտալացվել է։ Նա գլխի լուրջ վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ