Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբայ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-Շահնազարյան ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. Հնդկաստան Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել 

Դուք ձեր Գերաշնորհությունը ապաշնորհությամբ փոխակերպեցիք. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոմպրոմատների տակ ճկված որոշ «կուսակրոններ» հերթով ընկրկում են եկեղեցահալածների առաջ։ Ինչպես իրենց առաջնորդն է սովոր թշնամու պահանջները անճարի նման կատարելով՝ խաղաղություն մուրալ նրանցից, այնպես էլ իր «հոգևորականները», ճշմարիտ հավատքից նահանջելով, փորձում են կարգավորել իբր Եկեղեցի–Պետություն հարաբերությունները։

Իրականությունն այն է, որ Եկեղեցի-Պետություն հարաբերությունները միշտ համագործակցային են եղել և այժմ էլ այդպես է, միայն թե հիմա Հայոց պետությունը ներկայացուցիչ չունի։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր և՛ Հայոց պետությունն է, և՛ Հայոց եկեղեցին է։ Հայկական պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի, գոյություն ունի Հայաստանում գործող, այսպես կոչված, կառավարություն՝ ի դեմս ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդի։ Բնականաբար, այստեղ Եկեղեցի–ՔՊ համագործակցության մասին խոսք լինել չի կարող։ Կարծում եմ՝ շատերի համար տհաճ անակնկալ էր թե՛ Աբրահամ սրբազանի և թե՛ Գևորգ սրբազանի պահվածքը, որոնք թույլ տվեցին իրենց ներկայությամբ ընթացող պատարագը պղծել և այդպիսով մեծագույն մեղքի տակ գցել նաև պատարագամատույց քահանաներին։ Սա պարզապես խայտառակություն է իրենց համար։ Ես շատ կուզեի լսել Աբրահամ կամ Գևորգ սրբազաններից, թե այդ ինչո՞վ է մաքուր իրենց նկարագիրը Վեհափառ Հայրապետի նկարագրից, կամ դեռևս քահանայական կարգի մեջ գտնվող քահանաները, որոնք փաստացի ծախում են իրենց հոգիները եկեղեցահալած չարիքին, նրանցից ու՞մ նկարագիրն է ավելի մաքուր, քան Վեհափառ Հայրապետինը։

Աբրահամ և Գևորգ սրբազաննե՛ր, կներեք ինձ, բայց դուք ձեր Գերաշնորհությունը ապաշնորհությամբ փոխակերպեցիք։ Չգիտե՞ք, որ մի կաթիլ ապաշխարության արցունքը փշրում է մեղքի մի ամբողջ լեռը։ Իհարկե, գիտեք։ Իսկ դուք վստա՞հ եք, որ ապաշխարության այդ մի կաթիլ արցունքը չի հոսել Վեհափառ Հայրապետի կամ մյուս հոգևորականների աչքերից, որոնց այդպես թշնամաբար վարկաբեկում, զրպարտում ու փորձում եք պատվազրկել՝ միանալով քրիստոսահալած աղանդին։ Ո՛չ Հովհաննավանքում, ո՛չ Խաչիկ գյուղում և՛ ո՛չ էլ Արարատ գյուղում Սուրբ և Անմահ Պատարագ չի մատուցվել։ ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի մասնակցությամբ որևէ կանոնական պատարագ տեղի չի ունեցել, բոլոր չորս «պատարագները» թատերական ներկայացումներ էին և հոգևոր իմաստով՝ սրբապղծություն։ Պատարագից մի հատված «պոկելը» նման է Քրիստոսի մարմնից մի հատված կտրելուն։ Այդ չարիքը գործողը անհապաղ պետք է կրի իր երկնային պատիժը։ Այստեղ հարցը Վեհափառի անձը չէ։ Վեհափառը կարող էր լինել նաև այլ հոգևորական, և նման արարքին ես կտայի նույն գնահատականը։ Բայց առավել ևս այս տեղեկատվական պատերազմի և սանձազերծված մեղսավոր հակաեկեղեցական արշավի ֆոնին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին թիկունքից հարվածելը հավասարազոր է պետական ազգային դավաճանության։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի ԴուբայՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղելՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար
Ամենադիտված