Եվրոպան վախեցել է զայրացնել ԱՄՆ-ին․ WP
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն օգտակար է համարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Եվրոպական խաղաղության ծրագիրը, սակայն կենտրոնացած է կարգավորման իր նախագծի վրա: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պարբերականի տվյալներով՝ Եվրոպայի երկրների ներկայացուցիչները չեն սկսել արմատապես տարբերվող ծրագիր մշակել, որպեսզի «չզայրացնեն ամերիկացիներին»։ Փոխարենը նրանք աշխատել են ԱՄՆ ծրագրի շրջանակներում՝ ներկայացնելով իրենց առաջարկները։
«Եվրոպական առաջարկները օգտակար էին դիվանագիտության զգայուն հարցերը քննարկելու համար, սակայն ամերիկացիները նախկինի պես կենտրոնացած են իրենց նախնական փաստաթղթի վրա՝ որպես քննարկումների հիմք», - նշել է պարբերականի զրուցակիցը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան