Կրեմլը հայտարարել է, որ չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի թարմացված ծրագիրը
Ռուսաստան
Ռուսաստանն ունի միայն ԱՄՆ-ի խաղաղության սկզբնական ծրագիրը, որն արդեն փոփոխվել է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրությունների հրապարակումներին և ուշադիր վերլուծում դրանք։ Մենք հասկանում ենք, որ ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են, և մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք, որ նախկինում ոչ պաշտոնապես ստացված տեքստն արդեն փոփոխվել է», - ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ չէ նոր ծրագրի մասին, որը բաղկացած է 19 կետից, այլ ոչ թե 28-ից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան