Ուկրաինան անվտանգության երաշխիքները սահմաններից ավելի կարևոր է համարում․ NYT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտարարում են, որ երկրի անվտանգության երաշխիքները ավելի կարևոր են, քան ապառազմականացված գոտու տեղակայումը, որի ստեղծումը նախատեսված է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրով: Այս մասին հաղորդել է ամերիկյան The New York Times թերթը։
«Անձնական զրույցներում ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ անվտանգության երաշխիքները ավելի կարևոր են, քան նոր ապառազմականացված գոտու ճշգրիտ տեղակայումը: Որովհետև սա է երաշխավորում երկրի երկարաժամկետ ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Սա է, որ թույլ կտա վերսկսել տնտեսական զարգացումը», - նշվում է հոդվածում։
The New York Times-ը նշում է, որ Ուկրաինայի համար քննարկվող անվտանգության երաշխիքների մոդելները ներառում են Դնեպր գետից արևմուտք եվրոպական զորքերի տեղակայումը, որը մեծ մասամբ խորհրդանշական կլինի և կծառայի` որպես անվտանգության ցանց:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան