ԱՄՆ-ի` Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում. Մակրոն
Աշխարհ
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, սակայն կան ոլորտներ, որոնք բարելավման կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։
Նա նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Երկրի պաշտպանության առաջին գիծը կլինի սեփական բանակը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, The New York Times-ը հաղորդել է, որ ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտարարել են, որ անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար ավելի կարևոր են, քան ԱՄՆ ծրագրով նախատեսված ապառազմականացված գոտու տեղը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին