Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա հունգարական «Կազինցբարցիկա» թիմում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է հունգարական «Կազինցբարցիկա» թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:Հայաստանի հավաքականի նախկին ավագը, ով թիմին միացել էր 2025 թվականի ամռանը, խնդրել է փոխադարձ համաձայնությամբ անհապաղ խզել պայմանագիրը ՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները:
Հարոյանը Հունգարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան