Ինչու է Ուիթկոֆը որոշել զիջումներ անել Ուկրաինային․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը որոշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են տարածքային զիջումներ՝ երկրի վատ ռազմական դիրքի պատճառով։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ և այլ պաշտոնյաների հետ զրույցներից և հետախուզական տվյալների վերանայումից հետո Ուիթկոֆը եզրակացրել է, որ Ուկրաինան գտնվում է ավելի թույլ ռազմական դիրքում։
Պաշտոնյաները խոստովանել են, որ Ուկրաինայի զինված ուժերը բազմաթիվ կորուստներ են կրել ռազմաճակատում և ներկայումս գտնվում են անբարենպաստ վիճակում։
«Հակամարտությունը դադարեցնելու համար Կիևը ստիպված կլինի համաձայնել զգալի զիջումների»,- շարունակել է հեղինակը։
Անցյալ շաբաթ ամերիկյան Axios հրատարակությունը և Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել են Ուկրաինայի համար ԱՄՆ նոր խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)