ԵՄ ԱԳ նախարարները հանդիպում կանցկացնեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Աշխարհ
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 26-ին տեսակոնֆերանս կանցկացնեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԵՄ պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։
Պաշտոնյան պարզաբանել է, որ հանդիպման մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել և այլ մանրամասներ չի հայտնել։
Նոյեմբերի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին դեռևս քննարկման առարկա է։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագիրը անընդհատ կատարելագործվում է և «կենդանի» փաստաթուղթ է։
Ռուբիոն ընդգծել է, որ կան անհամաձայնություններ, մասնավորապես՝ ռուսական ակտիվների ճակատագրի և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ապագա խաղաղության բանակցություններում դերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան