«Կամավորների կոալիցիան» ցանկանում է ուժեր տեղակայել Ուկրաինայի ճակատից հեռու․ Մակրոն
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, RTL ռադիոյով ելույթ ունենալով, հայտարարել է, որ, այսպես կոչված, «կամավորների կոալիցիան» ցանկանում է հակամարտության ավարտից հետո իր ռազմական զորակազմը Ուկրաինայում տեղակայել «երկրորդ գծում՝ ճակատից հեռու»։
«Մենք երբեք չենք պլանավորել տեղակայվել առաջնագծում, քանի որ դա մեր նպատակը չէ», - հայտարարել է նա։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ տարբերակներից մեկը կարող է լինել տեղակայումը «Կիևի և Օդեսայի պահեստային վայրերում»։ Նա հավելել է, որ այս հարցը ենթակա է գաղտնիության, քանի որ պայմանավորվածություններն ավելի բարդ են։ Մակրոնը նշել է, որ դաշինքի ռազմական զորակազմը դեռևս ձևավորման փուլում է։
Ֆրանսիայի նախագահը բացատրել է, որ «բրիտանացի, ֆրանսիացի և թուրք զինվորները» կմնան երկրում մարտական գործողությունների ավարտից հետո՝ Կիևի անվտանգությունն ապահովելու և զորքերը մարզելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան