Որոնք են ԵՄ-ի՝ Ուկրաինայի հարցով մտահոգությունները․ Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունում սկսել են զգուշանալ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու գաղափարի ձախողումից՝ հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի խաղաղ ծրագրի պատճառով: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Որոշ եվրոպացի դիվանագետներ մտավախություն ունեն, որ սառեցված ռուսական ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային հատուցող վարկ տրամադրելու ամբողջ գաղափարը կփլուզվի, եթե խաղաղության համաձայնագրի վերջնական նախագծում հղում լինի այդ միջոցների օգտագործմանը», - հայտնել է ամսագիրը:
Նյութի հեղինակները նաև նշել են, որ Euroclear-ը «ստիպված կլինի գումարը հետ փոխանցել» Մոսկվային, եթե պատժամիջոցների սահմանափակումները հանվեն Ռուսաստանից:
Նրանք նշել են, որ նման իրավիճակը կարող է ստիպել Եվրամիության պետությունների հարկատուներին վերադարձնել գումարները, ինչը, «ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ԵՄ երկրների կառավարությունների վրա լուրջ ճնշման»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան