Ռուբիոն Թրամփի ծրագրի պատճառով՝ ստիպված է եղել պատասխանել զայրացած եվրոպացիների զանգերին․ WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստիպված է եղել պատասխանել եվրոպացիների զանգերին, որոնք զայրացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ծրագրից, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ռուբիոն ստիպված է եղել պատասխանել զայրացած եվրոպացի պաշտոնյաների զանգերին», - գրում են հրատարակության հեղինակները։
Նոյեմբերի 25-ին Politico-ն հաղորդել է, որ Դոնբասը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ կետը հանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի նոր տարբերակից։
Նոյեմբերի 25-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը որակել է` որպես տեղեկատվական խուճապ։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ունի միայն ոչ պաշտոնապես ստացված բնօրինակ փաստաթուղթը, որն արդեն փոփոխվել է։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը