Լավրովը բացահայտել է՝ խաղաղության ծրագրի քանի կետ է Ռուսաստանը ստացել ԱՄՆ-ից
Ռուսաստան
Ռուսական կողմն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագիրը և այլ տարբերակներ չի տեսել։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես հատկապես նշում եմ, որ բացի Թրամփի այս 28 կետանոց ծրագրից, որը մենք տեսել ենք և որը մենք ունենք, մենք այլ տարբերակ չենք տեսել։ Ամենակարևորն այն է, որ այն արտացոլում է Ալյասկայի գագաթնաժողովի հիմնական ըմբռնումները», - հայտարարել է նա։
Իր ելույթում Լավրովը նշել է, որ ռուսական կողմը ակնկալում է, որ ԱՄՆ-ն կընդունի խաղաղության ծրագրի այն տարբերակը, որը նրանք համարում են Եվրոպայի և Ուկրաինայի հետ ժամանակավորապես համաձայնեցված։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան