Գերմանիայում նացիստական ճամբարի 100-ամյա պահակի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Աշխարհ
Գերմանիայում քրեական հետապնդման է ենթարկվել նացիստական հանցագործությունների մեջ մեղադրվող 100-ամյա տղամարդ, հաղորդում է Stern-ը։
Դորտմունդի դատախազությունը հետաքննում է Հեմերի նացիստական ռազմագերիների «Ստալագ VI A» ճամբարի նախկին պահակի գործը։ Նա կասկածվում է 1943 թվականի դեկտեմբերից մինչև 1944 թվականի սեպտեմբերը ռազմագերիների կոտորածին մասնակցելու մեջ։
Ճամբարում պահվում էին օկուպացված երկրներից, հիմնականում ԽՍՀՄ-ից, ռազմագերիներ, որոնք տառապում էին ծանր կենսապայմաններից, հիվանդություններից և սովից։ «Ստալագ VI A»-ն հիմնադրվել է 1939 թվականին և դարձել է ամենամեծ ճամբարներից մեկը՝ տեղավորելով մոտ 100 000 բանտարկյալների, որոնք կատարում էին ծանր հարկադիր աշխատանքներ հանքարդյունաբերության ոլորտում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան