Անկել է 2 համաշխարհային պատերազմներ տեսած 141–ամյա կրիան
Այլ
Սան Դիեգոյի կենդանաբանական այգու (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամենատարեց բնակիչը՝ գալապագոսյան կրիան, մահացել է 141 տարեկան հասակում, հաղորդում է Independent-ը։
Կենդանին կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին։
Տարեց կրիան Սան Դիեգոյի կենդանաբանական այգի է բերվել Բրոնքսի կենդանաբանական այգուց 1928 կամ 1931 թվականներին՝ որպես հաստատության գալապագոսյան կրիաների առաջին խմբի մաս։
Իր կյանքի ընթացքում աստղային կրիան ականատես է եղել երկու համաշխարհային պատերազմների և ԱՄՆ 20 նախագահների նախագահության։ Պահապանները նրան անվանում էին «կենդանաբանական այգու թագուհի»։
Կյանքի վերջում տատիկ կրիան տառապում էր ոսկրային հիվանդությամբ, ինչը հանգեցրել է նրան էվթանազիայի ենթարկելու որոշմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ