Բանկի կողոպուտի համար ազատազրկված տղամարդը 7 տարի անց բանտից դուրս է եկել ու փորձել նորից թալանել այն
Այլ
ԱՄՆ-ում ձերբակալվել է մի տղամարդ, որը յոթ տարի ազատազրկման է դատապարտված եղել Տեխասում բանկ կողոպտելու համար, հաղորդում է New York Post-ը։
Հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին, 43-ամյա Քրիստոֆեր Մաքքեյը ներխուժել է Ֆորտ Ուորթում գտնվող Wells Fargo բանկի մասնաճյուղ և պահանջել գումար՝ աշխատակիցներին սպառնալով ատրճանակով։ Հրատարակության տվյալներով՝ կողոպուտը ձախողվել է, և հանցագործը փախուստի է դիմել։
Մաքքեյը ձերբակալվել է նույն օրը։ Շուտով պարզվել է, որ նա ինը տարի առաջ թալանել էր հենց նույն բանկի մասնաճյուղը, որի համար դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման։ Ավելին՝ պարզվել է, որ երկրորդ անհաջող կողոպուտից առաջ էլ իշխանությունները Մաքքեյին ձերբակալելու օրդեր էին տվել նմանատիպ հանցագործության առնչությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ