Զբոսաշրջիկները քանդել են 500-ամյա ամրոցի պատը՝ սելֆի անելու համար
Այլ
Զբոսաշրջիկները քանդել են Շոտլանդիայում գտնվող 500-ամյա Արդվրեկ ամրոցի պատը՝ լուսանկարվելու համար, հայտնում է Metro-ն։
Ըստ տեղեկությունների՝ զբոսաշրջիկները ցանկացել են սելֆի անել պատմական հուշարձանի տեսարանի ֆոնին, սակայն լուսանկարվելու վայր տանող արահետն անցնում էր թաց ավազի միջով։ Չցանկանալով ոտքերը թրջել, զբոսաշրջիկները որոշել են քանդել հին ամրոցի պատը։
Տեղական «Historic Assynt» Ֆեյսբուքյան խումբը հայտնել է, որ պատը մասամբ վերականգնվել է, բայց դրամահավաքը շարունակվում է։
Ամրոցի պատմությունը սկիզբ է առնում 1490 թվականից։ Այդ ժամանակ այն պատկանել է շոտլանդական Ասսեյնթ ՄաքԼեոդ տոհմին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ