Քննարկվել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները
Քաղաքական
Նոյեմբերի 25-ին Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Արփինե Խաչատրյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի մշակույթի նախարար և զբոսաշրջության գծով կրտսեր նախարար Էրիկ Թիլի հետ։ Այս մասին հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունը մշակույթի, մշակութային ժառանգության պահպանման, կինոյի, գրականության և զբոսաշրջության ոլորտներում ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։
Քննարկվել են ընթացիկ նախաձեռնությունները, ինչպես նաև նոր համագործակցային ծրագրերի հնարավորությունները՝ ուղղված Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների ամրապնդմանն և փոխըմբռնման զարգացմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)