Եվրոպայում Ռուբիոյի հետ մեկ հարցով համաձայնության են եկել
Աշխարհ
Եվրոպական «աջակիցների կոալիցիայի» երկրների մասնակիցները պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համաձայնության են եկել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մշակման ուղղությամբ Վաշինգտոնի հետ համատեղ գործունեության արագացման շուրջ: Այս մասին հայտնում է Lenta-ն։
Համատեղ հայտարարություն են տարածել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Ինչպես նշվում է, պետությունների և կառավարությունների ղեկավարները Ռուբիոյի հետ պայմանավորվել են արագացնել Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքի գործընթացը, որպեսզի առաջընթացի հասնեն անվտանգության երաշխիքների մշակման գործում:
«Նրանք իրենց ռազմական գերատեսչություններին հանձնարարել են ավարտել այդ ուղղությամբ պլանավորման ընդհանուր աշխատանքը», - հայտարարել են Գերմանիայի նախարարների կաբինետում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան