ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան
Քաղաքական
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտարարվել է. ՀՀ-ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։
«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)