Չափազանց շատ թաքնված ռիսկեր կան. Բելգիայի ՊՆ
Համաշխարհային Մամուլ
Բելգիան Իտալիային համոզել է, որ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման դեպքում լուրջ ռիսկեր կան։ Այս մասին հայտնել Է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկենը Իտալիա կատարած այցի արդյունքներով՝ հրապարակելով գրառում X սոցցանցում։
Նա ընդգծել է, որ Բելգիան չի վերցնի Ռուսաստանի ակտիվները և չի կփոխանցի Ուկրաինային՝ առանց եվրոպական երաշխիքների դատական հայցերից և գումարի վերադարձի պահանջներից: Բրյուսելը կշարունակի աջակցել Կիևին, սակայն ակտիվների օտարման հարցում «թույլ չի տա իրեն համոզել»։
«Չափազանց շատ թաքնված ռիսկեր կան։ Հիմա դա հասկանում են նաև Իտալիայում», - հայտարարել է Ֆրանկենը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան