Մակրոնը դեմ է արտահայտվել ուկրաինական բանակի թվաքանակի սահմանափակմանը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է արտահայտվել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակմանը, ինչպես առաջարկվում է ԱՄՆ խաղաղության ծրագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Ըստ Մակրոնի՝ «կամավորների կոալիցիայի» տեսակոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Ժնևյան բանակցությունները ցույց տվեցին, որ ուկրաինական բանակի թվաքանակը չպետք է սահմանափակվի: Պետության ղեկավարը շեշտել է, որ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ նախատեսված է:
Նոյեմբերի 25-ին Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած «կամավորների կոալիցիան» կստեղծի աշխատանքային խումբ՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու համար՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
ԱՄՆ-ի կողմից առաջարկվող խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց, նոր սահմանների և բուֆերային գոտու ստեղծում, Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ և սառեցված ռուսական ակտիվների օգտագործում: Ծրագիրը նաև ներառում է Կիևի համար անվտանգության երաշխիքներ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան