Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Լեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) ՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. Մանրամասներ Ի՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ 

«Այս ամենի համար վճարելու է Հայաստանի քաղաքացին, այս ամենի հետևանքները կրելու է Հայաստանի բնակչությունը» . «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում քաղբանտարկյալների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Մարդիկ կալանավորված են, որովհետև իշխանությունների կարծիքին հակադիր կարծիք են արտահայտել, չեն համակերպվել մեր երկրում տիրող իրավիճակի հետ։ Վերջին օրերին այս հարցում դրական հանգուցալուծումներից մեկը դարձավ «18 արդարների» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի՝ միակ կին քաղբանտարկյալի ազատ արձակումը դատարանի դահլիճից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ և 2,5 միլիոն դրամ գրավով։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը համոզված է, որ առաջին հերթին սա բարձրացված հանրային աղմուկի արդյունքն էր։ «Միավորված ու միասնական կերպով, առանց փոխպայմանավորվածությունների, առանց դաշտում տարբերակումների՝ «իմ ու քո»-ի աղմուկ բարձրացավ։ Դատարանի որոշումը, որով ևս 3 ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը, ծայրաստիճան անընդունելի էր ու անարդարության զգացում կար կողքից դիտող բոլոր մարդկանց համար։ Այն մարդիկ, ովքեր դատական գործընթացին հետևել են, տեսել են, որ այդ օրն իրապես հուզիչ էր, որովհետև մինչև դատարանի հայտնի որոշումը, «18 արդարների» գործով անցնող բոլոր տղամարդիկ շատ էմոցիոնալ ելույթներ ունեցան ու, անկախ իրենց վերաբերմունքից դատարանի նկատմամբ, խնդրանքով ու բացատրությամբ դիմեցին դատարանին, որ նախ Լիդյան չէր կարող լինել այդ ենթադրյալ «կազմակերպիչը», երկրորդը՝ հաշվի առնելով Լիդյայի հետագիծն ու կենսագրությունը՝ նրան նման որակումներ և մեղադրանք առաջադրելն անտրամաբանական, հակաիրավական ու անհեթեթ է։ Բացի այդ, մի շարք իրավական հիմնավորումներ ներկայացվեցին, թե ինչու ընդհանրապես Լիդիան չպետք է գտնվեր կալանքի ներքո, որովհետև իրեն առաջադրվող մեղադրանքների բաղադրիչով այնպիսի իրավիճակ առկա չէ, որը կհիմնավորեր, որ նրա՝ ազատության մեջ, այլընտրանքային խափանման միջոցի ներքո գտնվելը կարող էր թույլ տալ ազդեցություն ունենալ գործերի քննության ընթացքի վրա։ Բայց չնայած թե՛ փաստաբանների, թե՛ մեղադրյալների ելույթներին, այդ որոշումը, այնուամենայնիվ, կայացվեց և ունեցավ այս ցանցային էֆեկտը։ Կցանկանայի կրկին իմ երախտիքի խոսքը հայտնել այն տղաներին, ովքեր նստացույց սկսեցին։ Իրենք ծանոթ չէին Լիդյայի հետ, բայց տղամարդկային արժանապատվությունից, քաղաքական և իրավական անարդարությունից ելնելով՝ այս մարդիկ դատախազության դիմաց նստացույց մեկնարկեցին։ Համոզմունք ունեմ՝ եթե համակարգված ու միասնաբար ենք աշխատում, խոսքը հասնում է տեղ։ Համոզված եմ՝ եթե Լիդյայի վերաբերյալ այս որոշումը չկայացվեր, միջազգային ատյանների արձագանքներն էլ իրենց սպասել չէին տալու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ քաղբանտարկյալների հետ կապված ներկայիս իրավիճակում, երևի թե, մեր թերացումն էլ կա, որ ավելի հիմնավոր ու մեծաքանակ չէ աղմուկը, քան պետք է լիներ։ «Քաղբանտարկյալները մարդիկ են, ովքեր անազատության կամ խտրական պայմաններում են հայտնվել բացառապես իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով, մարդիկ են, ովքեր տարաբնույթ զրկանքների են արժանանում ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով։

Այս ոտնահարվող իրավունքների մասին գործերը, երբ հետագայում հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, համոզմունք ունեմ, որ ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայի արդյունքում գնահատականներ են ստանալու։ Այն հետևանքները, որոնք այս մարդիկ իրենց առողջության վրա են կրել, սոցիալ-տնտեսական առումով են կրել, պատժիչ միջոցառումները, որոնք նաև ներազդել են այս մարդկանց ընտանիքների, մերձավորների վրա, լինելու են անվերականգնելի։ Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը դեռևս 2012 թվականին իր 1900-րդ բանաձևով տվել է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը՝ իր հինգ բաղադրիչով։ Խորհրդարանական վերջին լսումներին փորձեցի ներպետական տեսանկյունից սահմանում տալ, թե ով է քաղաքական բանտարկյալը։ Հուսով եմ, որ իրավական լրակազմման տեսանկյունից դա էլ դեռ ընթացք կստանա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ջատագով են՝ ունենալու իրավական և ժողովրդավար պետություն, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, եթե ունեն այս վեհ նպատակներն ու սկզբունքները, պետք է անթույլատրելի համարեն քաղաքական որևէ ուժի կողմից մարդկանց սահմանափակումների ու զրկանքների ենթարկումը բացառապես իրենց քաղաքական հայացքների համար։ Մեր երկրում այս պահին տասնյակներով քաղբանտարկյալներ կան, բացի դրանից, վերջին հինգ տարվա ընթացքում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 100-ը»,-նշում է մեր զրուցակիցը։

Միջազգային կազմակերպությունների լռությունը տարակուսելի է թե՛ հանրության, թե՛ հասարակական ու քաղաքական գործիչների համար։ Մինչև 2018 թվականը մեկ նման դեպքը կարող էր բազմաթիվ զեկույցների և Հայաստանին ուղղված նամակների առիթ դառնալ։ «Լիովին կիսում եմ այս մոտեցումը։ Ինքս եղել եմ պետական տարբեր ծառայությունների, պետական համակարգի աշխատակից և, այո՛, տեսել եմ, որ այսօրվա քաղբանտարկյալների և մեր քաղաքական ակտիվիստների հետ տեղի ունեցած իրադարձությունների հետ անգամ մոտավոր աղերս չունեցող դեպքերում ինչպիսի արձագանք էր գալիս միջազգային կառույցներից։ Ինչ հեղափոխությունը տեղի է ունեցել, արձանագրել ենք այն հանգամանքը, որ միջազգային կառույցներն ու գործընկերներն ավելի մեղմ են վերաբերվում, ավելի բարյացակամ հարաբերություններ ունեն այս իշխանության հետ, բայց պետք է անել մի արձանագրում, որ իրենք հաստատ ունեն կարմիր գծեր, որովհետև արդեն նժարին ու զոհասեղանին իրենց ընդհանուր կառույցների ստեղծման, գոյության հիմնական արժեքներն են դրվում։ Ավելի պասիվ արձագանքի երկրորդ պատճառը մեր մեղքն է, որովհետև ավելի հետևողական չենք ներկայացրել մեզ հետ տեղի ունեցող գործընթացները։ Համոզված եմ՝ այդ հետևողականությունն ու պրոֆեսիոնալ ներկայացումը դրսևորելու պարագայում կունենանք արձագանքներ։ Օրինակ՝ Արմեն Աշոտյանի հետ կապված իրադարձությունները շատ մանրամասն ու հետևողական ներկայացնում էինք միջազգային գործընկերներին, մի շարք միջազգային արձանագրումներ ունեինք իր հետ կապված, որոնցում հստակ արձանագրված է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ Օրերս Երևանում անցկացված ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորին իր ելույթում մտահոգություն հայտնեց, ասաց, որ իրազեկված են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ, իրենք հետևողական են լինելու այս հարցում՝ նշելով, որ մարդու իրավունքների նման խախտումները կարող են լրջագույն խոչընդոտ լինել դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Մեր երկրում գործում է «Քաղաքական իրավունքների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ն, որին խորհրդակցական ձայնով նաև ես եմ գործընկեր հանդիսանում։ ՔԻՀԿ-ը շատ պրոֆեսիոնալ զեկույցներ է պատրաստում քաղաքական բանտարկյալների ու հետապնդումների վերաբերյալ։ Այս դեպքերով ևս արդեն մի շարք արձագանքներ են ստացվել։ Ընդհանրացնելով գնահատականը, կարծում եմ՝ աստիճանաբար ավելի սուր դրսևորումներ կունենան գնահատականները առ մեր երկրում քաղաքական հետապնդումները»,-հավելում է նա։

Ի՞նչ վնաս է տեղի ունեցողը հասցնում մեր պետության վարկանիշին։ «Ամենամեծ ցավն այն է, որ այս իշխանության, քաղաքական ուժի հետևանքները բոլորս ենք կրելու։ Ունենք Հայաստանի Հանրապետություն, որն իր կարգավիճակին հասել էր շատ տարբեր մարդկանց սրտացավության, փութաջան աշխատանքի շնորհիվ։ Ամեն մեկս մեր տեղում եղել ենք, ինչու ոչ, նաև նվիրյալներ, շատերն իրենց գործառույթի շրջանակում փորձել են լավագույն կերպով իրականացնել իրենց աշխատանքը։ Բայց եկավ մի ուժ ու ոտքի հարվածով փլուզում է կառուցված պատերը, որոնք կառուցվել են փոքրիկ քարերը իրար վրա դնելով։ Միայն Սամվել Կարապետյանի դեպքը եթե առանձին ուսումնասիրենք, մարդու հիմնարար՝ քաղաքական, անձնական, տնտեսական իրավունքների խախտումների մի խումբ է։ Ունենք միջազգային արբիտրաժի որոշումը, միջազգային գործընկերների արձագանքը, Սամվել Կարապետյանի գործով ներգրավված միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբաններն ապշած են իրավունքի՝ այս չափի ու տեսակի խեղաթյուրումից ու պետության, քաղաքական ուժի և իրավապահ մարմինների հակաիրավական գործելաոճից՝ անգամ մեզ համադրելով աֆրիկյան պետությունների գործելաոճի հետ։ Սա բոլորիս ամոթն է, որովհետև մենք այլ կարգավիճակ ու աշխարհընկալում ենք ունեցել գործընկեր-պետությունների կողմից։ Բոլոր ասպեկտներով է սա հետևանքային լինելու։ Միջազգային արբիտրաժը, Ստոկհոլմյան դատարանն այն պարագայում, երբ ունենք վավերացրած կոնվենցիա, «Հայ-կիպրական ներդրողների իրավունքների պաշտպանության մասին» երկկողմանի համաձայնագիր, ընդունում է որոշում և ասում, որ այս՝ ծայրաստիճան հակաիրավական, ներպետական ու միջազգային նորմերի խախտումներով օրենքները, որոնք ՀԷՑ-ի «ազգայնացման» նպատակով ընդունվեցին, չպետք է կիրառվեն, բավարարում է հայցի ապահովումը, ասում՝ պետությունը պետք է դադարեցնի ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները, իսկ իրենք արհամարհում են, անգամ կառավարության իրենց պատասխանատուին են աշխատանքից հեռացնում հակառակ կարծիքի համար։ Սա, բնականաբար, թե՛ մեր միջազգային վարկանիշը, թե՛ մեր հանդեպ վերաբերմունքն է փոփոխելու, այդ մասին կատարվում ու կատարվելու են արձանագրումներ։ Էլ չասենք, որ այդ պրոցեսի արդյունքում ռազմավարական նշանակության օբյեկտի լիցենզիան դադարեցնում են, մյուս կողմից՝ պարզվում է, որ այդ «ազգայնացման» գործընթացն այդքան էլ ազգայնացում, պետականացում չէր։ Հիմա էլ մասնավոր ներդրող են փնտրում։ Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի հետ կապված օրենքների սահմանադրականության վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել, Սահմանադրական դատարանի որոշման քննության օր է նշանակված, ու այս պարագայում, երբ պետք է զուգահեռ բոլոր գործընթացները դադարեցվեին, այսպիսի խայտառակ իրավիճակ ունենք։ Այս ամենի համար վճարելու է Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացին, այս ամենի հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետության բնակչությունը մեր պետության հեղինակության վարկանիշի անկման և ընդհանրապես մեր պետության՝ միջազգային մի շարք սանդղակներում դիրքերի նահանջի տեսքով»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադան ներդրումներ է կատարում արհեստական բանականության զարգացման ոլորտումԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքինՈստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի պահման հերթական դեպքըԵՄ-ն շարունակում է աջակցությունը ՈւկրաինայինՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ընդլայնել մշակութային ժառանգության պահպանության ծրագրերըՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելԵրգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ Եվրոպայում ուժեղ շոգի ֆոնին խստացվում են առողջապահական միջոցառումներըԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելԵթե Ռուսաստանը կրկին դառնա ԽՍՀՄ, ԱՄՆ-ը ստիպված կլինի դիմակայել նաև Չինաստանին. ԶելենսկիԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Այս կենդանակերպի նշանները տիեզերքի կողմից սև ցուցակում են հայտնվել մինչև ձմռան սկիզբ Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցելու ուղու վրաՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սև ծովի վրայով Ռուսաստանի սահմանի երկայնքովԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot» հրթիռներ Ադրբեջանը քննադատել է ԱՄՆ-ում հայ գերիների վերաբերյալ քննարկված նախաձեռնությունները Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալՊեսկով. Թրամփը անկեղծ է Ուկրաինայում հակամարտության լուծումներ գտնելու իր ցանկության մեջ«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից (տեսանյութ) Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԻսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Արևմտյան ափինՔՊ-ականները պետք է շնորհակալ լինեն Աստծուն ու Փաշինյանին (տեսանյութ)Իրաքը հերքել է ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հրադադարի մասին հաղորդագրությունըԴավիթ Խուդաթյանը պաշտոնական այցով կմեկնի ԻրանԻնչու՞ է ձերբակալվել «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը. ՄանրամասներԱվստրալիան խստացնում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներըԻ՞նչ քաղաքական օրակարգով է «Ուժեղ Հայաստանը» մտնում խորհրդարան․ Դավթյանի մեկնաբանությունը (տեսանյութ)Ռուսաստանը մեղմել է ԱՄՆ-ից ինկուբացիոն ձվի ներկրման սահմանափակումները «Իմ կյանքից հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց»․ Սոֆի Դևոյանի բացառիկ խոստովանությունը Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից. Թրամփ Երկկողմ կրթական համագործակցությունը՝ Հայաստանի և Պարագվայի քննարկումների առանցքումԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածում1 մլրդ դրամ գրավ Դավիթ Ղազինյանի համար.Լավրովը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին (տեսանյութ)Կենտրոնական փողոցներ մեքենաների մուտքը մինչեւ տարեվերջ կսահմանափակվի (տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է քանդել Արևմտյան ափին տղամարդուն սպանած իսրայելցու տունըՊրոռուսականությունն էլ թող քրեականացվի. Լևոն Զուրաբյան (տեսանյութ) Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեցՍահմանադրական հանրաքվե չեն կարող անել Ալիևի բերած Սահմանադրությամբ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նաբիուլինան անդրադարձել է նավթի գների կանխատեսմանըԵս այսպիսի հաղթող չեմ տեսել, ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն էս երկրի նկատմամբ. Ղազինյան (տեսանյութ)Դատախազը միջնորդեց, որ Դավիթ Ղազինյանի կալանքը փոխվի վարչական հսկողությամբ և 1 մլրդ դրամ գրավով (տեսանյութ)ԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերը Չեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)Էդ ինչի՞ց ելնելով եք 1 միլիարդ դրամ ուզում. Վարդևանյանը՝ հանրային մեղադրողին (տեսանյութ)Իշխանությունը կարող է լռեցնել առանձին մարդկանց, բայց չի կարող լռեցնել հասարակության ձայնը. Տիգրան ԽաչատրյանՁերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը. MakaryannewsԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿ
Ամենադիտված